ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը
11:00 22.01.2020

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը

Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կախված է Պարսից ծոցի համագործակցության երկրների խորհրդի ցանկությունից: Իրենք կարող են իրենց հետաքրքրությունն ու ցանկությունը հայտնել ուղիղ միությանը կամ գործընկերներից մեկին, օրինակ՝ Հայաստանին: Եթե ինձ հայտնեն այդ ցանկության մասին, ես այն կփոխանցեմ միությանը»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելել է, որ Եվրասիական տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, ինչպիսին, օրինակ՝ Սինգապուրն է, արդեն ԵԱՏՄ-ի հետ ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր, որոշ երկրներ էլ հայտնել են այդ ցանկության մասին:

Աղբյուր՝ Արմենպրես

11:00 22.01.2020

Ամենաշատ ընթերցվածները