ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գազի արտահոսք Կապան քաղաքում
17:00 22.01.2020

Գազի արտահոսք Կապան քաղաքում

Հունվարի 22-ին, ժամը 10:35-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 4 շենքին հարակից տարածքում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:42-ին, մարվել՝ 10:43-ին: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը:

17:00 22.01.2020

Ամենաշատ ընթերցվածները