ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս-Հարժիս ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել
17:00 23.01.2020

Գորիս-Հարժիս ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Հունվարի 23-ին, ժամը 09:02-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարժիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Թ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և  թեքվել. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

17:00 23.01.2020