ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
13:30 24.01.2020

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 23:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի էիսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-5-րդ կմ-երին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Արագածոտնի մարզի Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն

   Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

13:30 24.01.2020

Ամենաշատ ընթերցվածները