ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիանում բուք է
18:00 24.01.2020

Սիսիանում բուք է

Սյունիքի մարզում այս պահին բուք է և մառախուղ: Վայքից սկսած` եղանակը վատթարանում է, իսկ Սյունիքի մարզում արդեն խստաշունչ ձմեռ է: Ճանապարհները, սակայն, անցանելի են, տեղի ճանշինները աղ ու ավազ են շաղ տվել։Թեպետ, եթե տեղումներն այս տեմպով երկար շարունակվեն, հնարավոր է ճանապարհները, հատկապես ոլորանները հատվածում դառնան դժվարանցանելի:

Նշենք, որ վաղը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, և հիմա լրագրողները ստիպված են եղանակային այս պայմաններում հասնել Կապան, որ լուսաբանեն ասուլիսը: Այս պահին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարբեր մեքենաներով գտնվում են Կապանի ճանապարհին, հուսանք` բարեհաջող տեղ կհասնենք:

Աղբյուր՝ hraparak.am

18:00 24.01.2020

Ամենաշատ ընթերցվածները