ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդրի համար կտրամադրվի շուրջ 1.5 մլրդ դրամ
16:00 25.01.2020

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդրի համար կտրամադրվի շուրջ 1.5 մլրդ դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«10 տարի այս ուղղությամբ կառավարությունը համարյա ոչինչ չէր արել»,-հիշեցրեց Փաշինյանը:

Ադրբեջանի հայաթափման քաղաքականության հետևանքով 1988-1992 թվականների ընթացքում Հայաստանն ընդունել է 420 հազար հայ փախստական ընտանիքների: Փախստականների բնակապահովման ուղղությամբ իրականացված ծրագիրը եղել է 2005-2008 թվականներին: Տրամադրվել է 1000-ից ավելի բնակարանային գնման վակայագրեր, սակայն 700-ն են կարողացել իրացնել, այսինքն՝ բնակարան գնել: Միգրացիոն ծառայությունը սկսել է նոր՝ «Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ծրագիր»-ը: Հիմքում ընկած է կառավարության որոշումն է այն մասին, որով սահմանված են այն փախստական ընտանիքները, որոնք մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում: 2018 թվականին մեկ անգամ ևս փախստականների բնակարանային հարցերի հետ կապված վերահաշվարկ է կատարվել և արձանագրվել է հետևյալ պատկերը՝ 895 ընտանիք ամբողջ հանրապետության տարածքով՝ 254-ը մարզերում, 641-ը՝ Երևանում:

Աղբյուր՝ Արմենպրես

16:00 25.01.2020

Ամենաշատ ընթերցվածները