ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայում աճում Է երկրաշարժի զոհերի թիվը
16:00 27.01.2020

Թուրքիայում աճում Է երկրաշարժի զոհերի թիվը

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 39-ի: Այդ մասին հայտնել Է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 38 զոհվածի եւ 1607 տուժածի մասին: Փրկարարները հունվարի 27-ի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել եւս մեկ զոհվածի մարմին, եւս երկուսը դեռեւս գտնվում են փլվածքների տակ, որոնք հավաքումը շարունակվում Է: 6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի Է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝  «Արմենպրես»

16:00 27.01.2020

Ամենաշատ ընթերցվածները