ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 2 հա տարածք
13:00 29.01.2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 2 հա տարածք

Հունվարի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում՝ 2 հա,

Լոռու մարզի Արևաշող գյուղում՝ 2000 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 300 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 29.01.2020