ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8 տոկոսով
18:00 31.01.2020

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 7.8 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես, 2019-ի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտարդրանքի ծավալը նվազել է 4.2 տոկոսով, շինարարության ծավալն աճել է  4.6 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով: Ծառայությունների ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին ավելացել է 15 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը նախորդ տարում ավելացել է 1.4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 1.9 տոկոսով:  

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2019-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 5.8 տոկոսով՝ կազմելով 182 հազար 750 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 10.4 տոկոսով: Ընդ որում` արտահանումն աճել է 9.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.8 տոկոսով:

Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 480. 45:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 31.01.2020