ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Դարբաս գյուղում քամին վնասել է դպրոցի տանիքը
16:00 01.02.2020

Դարբաս գյուղում քամին վնասել է դպրոցի տանիքը

Հունվարի 31-ին, ժամը 13:07-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի քամին վնասել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի (մոտ 1200 քմ) տանիքի մոտ 35 քմ թիթեղյա հատվածն ու փայտյա կառուցատարրերը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետերին:

ՀՀ ԱԻՆ

16:00 01.02.2020

Ամենաշատ ընթերցվածները