ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայում նորից երկրաշարժեր են գրանցվել
20:00 01.02.2020

Թուրքիայում նորից երկրաշարժեր են գրանցվել

Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվիրջե շրջանում 30 րոպե ընդմիջումով իրարահաջորդ երկրաշարժեր են գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 4.5 և 4.2 բալ: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը տեղական ժամանակով 02:32-ին և 03:03-ին:

Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում:

Նախնական տվյալներով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:

Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Եղել էին զոհեր և ավերածություններ։

Աղբյուր` Panorama.am

20:00 01.02.2020

Ամենաշատ ընթերցվածները