ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
21:00 01.02.2020

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Փետրվարի 1-ին, ժամը 12:22-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատ գետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Toledo մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սամվել Մ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Սամվել Մ.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

21:00 01.02.2020