ԱՎԵԼԻՆ

Հասարակական

24-ամյա գորիսեցու «Ֆորդ Տրանզիտը» բեռնված է եղել փայտանյութով. Երիտասարդը փաստաթուղթ չի ունեցել
18:00 04.02.2020

24-ամյա գորիսեցու «Ֆորդ Տրանզիտը» բեռնված է եղել փայտանյութով. Երիտասարդը փաստաթուղթ չի ունեցել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ, պետական ոչ առեւտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուր՝ news.am

18:00 04.02.2020

Ամենաշատ ընթերցվածները