ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը Եվրոպայի առաջնության համար
21:00 04.02.2020

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը Եվրոպայի առաջնության համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը Եվրոպայի առաջնության համար հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Միհրան Ջաբուրյանը 57 կգ, Արսեն Հարությունյանը 61 կգ, Վալոդյա Ֆրանգուլյանը 65 կգ, Գևորգ Մխեյանը 70 կգ, Հրայր Ալիխանյանը 74 կգ, Արման Ավագյանը 79 կգ, Հովհաննես Մխիթարյանը 86 կգ, Մարզպետ Գալստյանը 92 կգ, Սարգիս Հովսեփյանը 97 կգ, Լևան Բերիանիձեն 125 կգ:

Եվրոպայի այս տարվա առաջնությունը կկայանա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում` փետրվարի 10-16-ը:

Աղբյուր՝ armenpress.am

21:00 04.02.2020

Ամենաշատ ընթերցվածները