ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ստամբուլ է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը
18:00 05.02.2020

Ստամբուլ է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը

Այսօր` փետրվարի 5-ին Ստամբուլ է մեկնել  Հայաստանի աթլետիկայի հավաքականը: ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանցի Արսեն Պետրոսյանը  ինը  մարզիկ է ուղեկցում (վազորդ, ցատկորդ, նետորդ) ուսումնամարզական հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 20 -ը:

Այդ ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություններին: Ասպարեզները կտրամադրվեն  նախ ` մինչև 20 տարեկան  (փետրվարի 9 –ին), ապա` մեծահասակների  (փետրվարի 16 –ին) մասնակցությամբ մրցումներին:

Երիտասարդների ստուգատեսին,  հավաքում գտնվող մարզիկներին կմիանան նաև  Գյումրիից, Վանաձորից,  Կապանից և Արցախից  մրցավայր մեկնող  աթլետները:


Աղբյուր` Panorama.am

18:00 05.02.2020