ԱՎԵԼԻՆ

Արցախ

Զինծառայողի մորաքրոջ ահազանգի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է. ՊԲ
16:00 05.02.2020

Զինծառայողի մորաքրոջ ահազանգի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. Նոր իրավիճակ» վերնագրով հրապարակմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 5-ին հրապարակած՝ «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. Նոր իրավիճակ» վերնագրով հոդվածի առնչությամբ ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.

2019 թվականի հոկտեմբերի 30-ին ստացվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Չ.-ի հարազատներից մեկի (մորաքրոջ) ահազանգն առ այն, որ, իր տեղեկություններով, զինծառայողը պարբերաբար ծեծի է ենթարկվում համածառայակիցների կողմից և փախուստի փորձ է կատարել։

Ահազանգից անմիջապես հետո զորամասի հրամանատարության կողմից անց է կացվել ծառայողական քննություն, ինչպես նաև բողոքի հանգամանքները ճշտելու համար կապ է հաստատվել նշված զինվորի հարազատների հետ, իսկ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է կայազորի քննչական բաժին, այնուհետև կարճվել՝ հանցադեպի բացակայության հիմքով»։

Աղբյուր՝ Արմենպրես

16:00 05.02.2020

Ամենաշատ ընթերցվածները