ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 23-ի
20:00 05.02.2020

Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 23-ի

Ձնահյուսի հետեւանքով առնվազն 23 մարդ Է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին առկա տվյալների համաձայն, երկրորդ ձնահյուսի հետեւանքով զոհվել Է 23 մարդ»,-ասել Է նա: Նշվում Է, որ զոհերի թվում կա ժանդարմերիայի ութ աշխատակից, երեք հրշեջ, պահակախմբի երեք աշխատակից եւ ինը քաղաքացիական անձ:

Ձնահյուսն սկսվել Է փետրվարի 4-ին Բախչեսարայի գավառում: Դրա հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, եւս երկուսը կորել են: Նրանց որոնելու համար ուղարկվել են փրկարարներ ու ժանդարմներ, որոնք փետրվարի 5-ին հայտնվել են նոր ձնահյուսի տակ: Ավելի քան 30 մարդ գտնվում Է հիվանդանոցներում: Իշխանությունները երկյուղում են, որ զոհերի թիվը կարող Է աճել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ armenpress.am

20:00 05.02.2020

Ամենաշատ ընթերցվածները