ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2019 թ․-ին Հայաստանում գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 224 դեպք
21:00 05.02.2020

2019 թ․-ին Հայաստանում գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 224 դեպք

2019 թ․-ին Հայաստանում գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 224 դեպք։ 2018-ի նույն ժամանակահատվածում գրանցվել էր մանկական մահացության 261 դեպք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առոզջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«2019թ. ընթացքում արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում:

Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը 2019թ. համար կազմել է 6,2‰ (բացարձակ թիվը կազմել է 224 դեպք)` 2018թ. նույն ժամանակատվածի 7,1‰ (բացարձակ թիվը կազմել է 261 դեպք) համեմատությամբ:

Համապատասխանաբար կրճատվել է նաև 0-5 երեխաների մահացության ցուցանիշը` 2019թ. Համար կազմելով 7,6‰ (բացարձակ թիվ` 276), 2018թ. նույն ժամանակահատվածի 8,7‰ (բացարձակ թիվ` 317) համեմատությամբ»:

Աղբյուր՝ med.news.am

21:00 05.02.2020

Ամենաշատ ընթերցվածները