ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն այսօր կմեկնեն Թուրքիա
16:00 06.02.2020

Հայաստանի ֆուտբոլային ակումբներն այսօր կմեկնեն Թուրքիա

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի թիմերի մեծ մասն այսօր մեկնել են Թուրքիա, որտեղ կանցկացնեն նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի վերջին ուսումնամարզական հավաքակը:

Մրցաշարի առաջատար «Լոռի ՖԱ» ակումբը մեկնել է Բելեկ: Այդտեղ հավաքներ կանցկացնեն նաև Երևանի «Փյունիկը», «Ալաշկերտը», 1-ին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիան»: Գյումրիի «Շիրակը» մարզումները կանցկացնի Անթալիայում:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այժմ ուսհավաք է անցկացնում Կիպրոսում: Երևանի «Արարատը» նույնպես պատրաստվում էր մեկնել միջերկրածովյան այդ կղզի, սակայն թիմի մի քանի ֆուտբոլիստների մոտ մուտքի վիզայի հետ կապված խնդիրներ են ծագել, որի պատճառով ակումբի ծրագրերը խախտվել է:

«Գանձասար-Կապանը» ուսհավաք է նախատեսել Իսպանիայում: Թիմը պիրենեյներ կմեկնի փետրվարի 8-ին: «Ուրարտուն» և «Նոան» առայժմ պատրաստվում են Հայաստանում: Արտասահմանյան հավաք անցկացնելու մասին ակումբներն առայժմ ոչինչ չեն հայտնում:

Բարձրագույն խմբի ետնապահ «Երևանի» մասին մեկ տեղեկություն կա՝ թիմը չի մարզվում և չի պատրաստվում առաջնության գարնանային հատվածին:

Աղբյուր՝ a1plus.am
16:00 06.02.2020