ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մահացել է կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացրած բժիշկը
17:00 07.02.2020

Մահացել է կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացրած բժիշկը

Չինացի ակնաբույժ Լի Վենլյանը, որը դեռ մինչև կորոնավիրուստի տարածումը զգուշացրել էր գործընկերներին վտանգավոր վիրուսի մասին, իսկ մի քանի շաբաթ անց ինքը վարակվել դրանով, մահացել է: dw.com-ի հաղորդմամբ, Ուհանի բիժշկները փորձել են փրկել նրա կյանքը, բայց չեն կարողացել:

Նա մահացել է հենց հիվանդանոցում:  Լի Վենլյանի մահվան մասին առաջինը հայտարարել է չինական Global Times անգլալեզու թերթը,  բայց շուտով հերքել է սեփական  լուրն ու հեռացրել այն: Ավելի ուշ բժշկի մահվան մասին տեղեկատվություն հայտնվել է չինական Weibo-միկրոբլոգի բժշկական հաստատության էջում:

«Մենք խորապես սգում ենք»,- նշել են գործընկերները:

Հիշեցնենք, որ Չինաստանում նոր 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 31,1 հազարը, մահացել է 636 մարդ, վերականգնվել է 1540-ը:


Աղբյուր` Panorama.am

17:00 07.02.2020