ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պոկված տանիքներ, վնասված ավտոմեքենաներ. ուժգին քամին իր սև գործն է արել Հայաստանում
18:00 07.02.2020

Պոկված տանիքներ, վնասված ավտոմեքենաներ. ուժգին քամին իր սև գործն է արել Հայաստանում

Քամու հետևանքով Հայաստանի մի շարք մարզերում ավերածություններ են գրանցվել։ Տուժել են տները, դպրոցներն ու մեքենաները։

Հայաստանում գրանցված ուժեղ քամիները մի շարք ավերածությունների պատճառ են դարձել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) օպերատիվ հերթափոխի պետ Հարություն Չեբեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, թե քանի ահազանգ են ստացել։

«Փետրվարի 6–ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից ահազանգ ենք ստացել, որ ուժեղ քանու հետևանքով թիվ 2 միջնակարգ դպրոցի թիթեղյա ծածկը, մոտակայքում գտնվող մի քանի տների թիթեղյա տանիքները և անասնագոմի տանիքը պոկվել են։ Ավերածություններ են եղել նաև Լոռու մարզի Սարչապետ գյուղում, վնասվել են 2 անասնագոմի և մեկ ավտոտնակի տանիքները։ Սպիտակ քաղաքում ուժեղ քամին տանիքներ է վնասել, որոնց կտորները ընկել են կայանած 2 ավտոմեքենաների վրա»,–ասաց նա։

Չեբեյանի խոսքով ` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վնասվել է Գեղարվեստի դպրոցի տանիքը։ Դիլիջանում նաև եղևնի է շրջվել, որը վնասել է հանրախանութի տանիքը, իսկ վնասված տանիքի կտորներն ընկել են մեքենայի վրա։

Արարատի մարզի Նորաշեն համայնքում ուժեղ քամուց վնասվել են ևս 3 տան տանիքներ։

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում 4 տների տանիքներ մասնակի վնասվել են։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում փետրվարի 7-10-ը սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Աղբյուր՝ armeniasputnik.am

18:00 07.02.2020

Ամենաշատ ընթերցվածները