ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանին կտրամադրվի 21 մլն 146 հազար եվրո՝ Մեղրիի սահմանային անցակետը արդիականացնելու և ընդլայնելու համար. ՀՀ ֆինանսների նախարարություն
17:00 07.02.2020

Հայաստանին կտրամադրվի 21 մլն 146 հազար եվրո՝ Մեղրիի սահմանային անցակետը արդիականացնելու և ընդլայնելու համար. ՀՀ ֆինանսների նախարարություն

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 մլն 146 հազար եվրո արժեքով   «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը:

Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՎԶԵԲ-ի քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Պիեռ Հեյլբրոն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հարցերով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, փոխնախագահի խորհրդական Սևի Սիմավին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն և այլք:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում կեսից ավելին կամ 10 մլն 520 հազար  և 700 հազար եվրո գումարի չափով ֆինանսավորվելու է դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի Եվրոպական միությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո:  

Աղբյուր՝ tert.am

17:00 07.02.2020

Ամենաշատ ընթերցվածները