ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են կատարվել ՊՆ տարբեր զորամասեր. արձանագրվել են մի շարք խախտումներ
21:00 07.02.2020

Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են կատարվել ՊՆ տարբեր զորամասեր. արձանագրվել են մի շարք խախտումներ

Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։

Անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։ 

Աղբյուր՝ tert.am

21:00 07.02.2020

Ամենաշատ ընթերցվածները