ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են 38 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
16:00 08.02.2020

Հրշեջ-փրկարարները մարել են 38 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 800 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 4000 քմ, Լուսառատ գյուղում՝ 6 հա, Արալեզ գյուղում՝ 800 քմ, Ռանչպար գյուղում՝ 10 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ,

Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ մոտ 2000 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1 հա, Կապան քաղաքում՝ 6 հա, 1 հա, Ագարակ քաղաքում՝ 3000 քմ, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին՝ 2000 քմ, 1 հա, Կապան-Գեղանուշ ավտոճանապարհին՝ 1.5 հա,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 1000 քմ, Բերդ քաղաքում՝ մոտ 2000 քմ, Արծվաբերդ գյուղում՝ 8 հա,

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 2.5 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Աղբյուր՝ news.am

16:00 08.02.2020

Ամենաշատ ընթերցվածները