ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում․ ջերմաստիճանը կնվազի 18-20 աստիճանով
15:00 10.02.2020

Եղանակը Հայաստանում․ ջերմաստիճանը կնվազի 18-20 աստիճանով

Հայաստանի տարածքում փետրվարի 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով:

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երևան քաղաքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է  -12-14, վաղը ցերեկը՝ -4-6։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -7-9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,

Լոռիում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -3-8,

Տավուշում գիշերը -9-14, ցերեկը՝-1-4,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -5-7,

Արարատում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-6,

Արմավիրում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -11-15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -3-6,

Արցախի հովիտներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3,

Արցախի նախալեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -3-6։

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 10.02.2020

Ամենաշատ ընթերցվածները