ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
11:00 10.02.2020

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Կոտայքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում և Չայնիի ոլորաններում բուք է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է:

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝  720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ ԱԻՆ

11:00 10.02.2020

Ամենաշատ ընթերցվածները