ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Չինաստանի իշխանություններն ավելի քան 10 միլիարդ դոլար են հատկացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
17:00 10.02.2020

Չինաստանի իշխանություններն ավելի քան 10 միլիարդ դոլար են հատկացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Չինաստանի իշխանությունները հատկացրել են 71,8 միլիարդ յուան (մոտ 10,3 միլիարդ դոլար) ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին, ինչպես գրում է MIgNews-ը, հայտնել է Չինաստանի ֆինանսների նախարարությունը:

Զեկույցում նշվում է, որ Պեկինը ցանկանում է միջոցներ ստանալ վարակի տարածման դեմ պայքարելու համար: Կորոնավիրուսի տարածվելու հենց սկզբից ավելացել են հիվանդության կանխարգելման և հայտնաբերման համար հատկացված միջոցները: Այդ միջոցների մեկ քառորդը` 2,5 միլիարդը, հատկացրել է կենտրոնական կառավարությունը:

Այս ֆինանսավորումը պետք է նաև առաջընթաց ապահովի, որպեսզի մարդիկ չվախենան բժշկի դիմել ծառայությունների արժեքի պատճառով:

Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 908-ի, վարակվածների թիվն անցել է 40 հազարից։

Աղբյուր` Panorama.am

17:00 10.02.2020

Ամենաշատ ընթերցվածները