ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Աշխարհի ամենամեծ հրավառությունը՝ ԱՄՆ-ի երկնքում
19:00 10.02.2020

Աշխարհի ամենամեծ հրավառությունը՝ ԱՄՆ-ի երկնքում

Կոլորադոյի Սթիմբոթ Սփրինգս քաղաքում ամենամյա դիմակահանդեսի ընթացքում գործարկվել է աշխարհի ամենամեծ հրավառությունը, որը կշռել է ավելի քան մեկ տոննա և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Մոտ 1270 կգ ծանրությամբ հրավառություն գործարկվել է ութ մետր խորությամբ թաղված պողպատե խողովակից: Լիցքաթափման արագությունը եղել է մոտավորապես 482,7 կմ /ժամ, իսկ թռիչքի բարձրությունը՝ 670 մ։

Հրավառությունը դիտել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցիչը, ով անմիջապես այն ճանաչել է՝ որպես աշխարհի ամենամեծ հրավառություն:

Աղբյուր` Panorama.am

19:00 10.02.2020