ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
14:00 11.02.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Լեռնագործ», «Կայարան», «Վահանավանք», «Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ 1», «Կենտրոն», «Գետափ», «Գ. Նժդեհ», «Անդոկ», համատիրություններում փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սպանդարյան» համատիրության 8-րդ շենքում և մասնավոր հատվածում փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

«Բաղաբերդ» համատիրությունում փետրվարի 5-ին 2 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը, մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:

Բեխ, Բարաբաթում, Արփիկ, Աշոտավան, Կավարտ, Լենհանքեր, Վաչագան թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Շղարշիկ թաղամասի ներքևի հատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, վերևի հատվածում` ժամը 22:00-08:00, ճնշումը՝ թույլ վթարի պատճառով:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի ներքևի հատվածում փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել:

Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի հատվածներում փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, միջին և վերին հատվածներում՝ հատվածներում ջուր չի եղել:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

14:00 11.02.2020