ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մթնոլորտի օզոնային աղտոտումը տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլում
14:00 12.02.2020

Մթնոլորտի օզոնային աղտոտումը տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլում

Բնապահպանները հետեւել են Երկրի չորս հարյուր խոշորագույն քաղաքների մթնոլորտի վիճակին եւ պարզել, որ օդի օզոնային աղտոտումը տարեկան դրանց մոտավորապես 13 հազար բնակիչների կյանք Է խլում: Գիտնականների դիտարկումների արդյունքները շարադրվել են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր չափումների արդյունքները ցույց են տալիս, որ կարելի կլիներ գրեթե բոլոր այդ հետեւանքներից խուսափել, եթե մեգապոլիսների իշխանությունները հետեւեին օդում օզոնի կոնցենտրացիայի այն ստանդարտներին, որոնք սահմանված են ԱՀԿ-ի նորմերով»,-գրում են հետազոտողները:

ԱՀԿ-ի ընթացիկ գնահատումների համաձայն, շուրջ 7 մլն մարդ Է ամեն տարի մահանում տարբեր վնասակար նյութերով ու քաղցկեղածիններով մթնոլորտի աղտոտման պատճառով: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ մահերի իրական թիվը կարող Է զգալիորեն ավելի բարձր լինել:

Ընդ որում գիտնականները դեռ փոխհամաձայնության չեն հասել այն բանի շուրջ, թե օդի աղտոտիչների որ տեսակներն են հատկապես վտանգավոր մարդկանց եւ ընտանի կենդանիների առողջության համար: Այդ աղտոտիչների թվում Է նաեւ օզոնը՝ գազ, որի մոլեկուլները բաղկացած են թթվածնի երեք ատոմից: Երբ այն հայտնվում Է Երկրի մթնոլորտի ստորին շերտերում, այն դադարում Է նրա բնակիչներին պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես դա անում Է ստրատոսֆերային օզոնը, եւ դառնում Է հզոր ջերմոցային գազ, ինչպես նաեւ տարբեր թունավոր աԷրոզոլների «գեներատոր», որոնք իրենց մեջ պարունակում են ծծմբային եւ ազոտային թթուներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 12.02.2020

Ամենաշատ ընթերցվածները