ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բարձր ջերմաստիճանի պատճառով գետնասկյուռներն արթնացել են ձմռան քնից
17:00 12.02.2020

Բարձր ջերմաստիճանի պատճառով գետնասկյուռներն արթնացել են ձմռան քնից

Լենինգրադի կենդանաբանական այգում գետնասկյուռների ընտանիքը անսովոր տաք ձմեռվա պատճառով մեկ և կես ամիս շուտ է արթնացել ձմեռային քնից: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Կենդանաբանական այգու աշխատակիցները 2 գետնասկյուռներին՝ Իզորիկին և Օգոստին հայտնաբերել են իրենց բնից դուրս, իսկ նրանց 3 ընկերները դեռևս բնից դուրս չեն եկել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կենդանաբանական այգուց հայտնել են, որ սովորաբար Սանկտ Պետերբուրգում գարունը ավելի ուշ է գալիս, ուստի նման վաղ արթնացման դեպքեր չեն գրանցվել: 2019-ին գենտասկյուռներն արթնացել են մարտի վերջերին, իսկ 2018-ին՝ ապրիլի սկզբին։

Աղբյուր` Panorama.am

17:00 12.02.2020

Ամենաշատ ընթերցվածները