ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից
16:00 12.02.2020

Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից

Գիտնականները նոր հնարավոր թիրախ են հայտնաբերել հակավիրուսային պատրաստուկների համար: Հայտնագործությունը կարող Է բերել միանգամից բազմաթիվ վարակիչ հիվանդություններից համապիտանի բուժում ստեղծելուն: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ցույց Է տալիս Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը, վիրուսներն իրենցից մշտական սպառնալիք են ներկայացնում մարդկության համար: Վիրուսների որոշ տեսակների դեմ կանոնավոր կերպով մշակվում ու ներդրվում են պատվաստանյութեր, բայց այդ գործընթացը շատ ժամանակ Է պահանջում, ոչ բոլորին Է օգնում եւ չի պաշտպանում նոր վիրուսներից:

Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցից ամերիկացի գիտնականները Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի քաղցկեղի հետազոտության կենտրոնի իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հայտնաբերել են, որ AGO4 սպիտակուցը «աքիլեսյան գարշապար» Է վիրուսների մեծամասնության համար: AGO4-ը Argonaute ընտանիքի սպիտակուցներից մեկն Է: Մինչ այժմ դրանց դերը մինչեւ վերջ հասկանալի չի եղել: Իսկ այժմ հետազոտողները պարզել են, որ այդ սպիտակուցը բացառիկ հակավիրուսային ներգործությամբ Է օժտված կաթնասունների մարմնական բջիջներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 12.02.2020

Ամենաշատ ընթերցվածները