ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բացվել է
15:00 13.02.2020

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բացվել է

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային միջոց՝ 8 մարդատար և 50 բեռնատար, իսկ Սիսյան քաղաքի կողմից՝ 125 տրանսպորտային միջոց, որից՝ 6 ավտոբուս, 84 բեռնատար և 35 մարդատար: Վեց ավտոբուսի ուղևորները եղել են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ թվով 64 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հյուրանոցային համալիր:

Արտակարգ իրավիճակների նախարարության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ավտոճանապարհներին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ԱԻՆ-ը կրկին հորդորում է պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից և ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:

 

12.02-2020թ.-13.02.2020թ.

 

Մարզ

Տեղակայման վայր

Ցուցաբերվել է օգնություն

/տեղափոխվել են անվտանգ

տարածք

1

Արագածոտն

Ապարան-Քուչակ 9 կմ

1 տրանսպորտային միջոց և

1 ուղևոր

2

Գեղարքունիք

Մարտունի-Գետափ 6 կմ

դեպքեր չեն գրանցվել

Վարդենիս-Սոթք 24 կմ

250  տրանսպորտային միջոց

և 1000 ուղևոր, որոնցից 200-ը

ստացել են օգնություն հենակետում

 

3

Շիրակ

Թորոսգյուղ-Վարդաղբյուր

1 տրանսպորտային միջոց և

2 ուղևոր

4

Վայոց ձոր

Երևան-Մեղրի 161 կմ

դեպքեր չեն գրանցվել

5

Սյունիք

Գորիս-Սիսիան 12 կմ

Մոտ 50 տրանսպորտային միջոց

և 81 ուղևոր

 

ՀՀ տարածքում տեղակայված հենակետերի կողմից ցուցաբերված օգնության վերաբերյալ

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 13.02.2020

Ամենաշատ ընթերցվածները