ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մեղրի համայնքում նշվեց Տեառնընդառաջը
14:00 14.02.2020

Մեղրի համայնքում նշվեց Տեառնընդառաջը

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Այն նշվեց նաև Մեղրի համայնքում։ Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայելի կողմից Սբ. Աստվածածին եղեղեցում կատարվեց ժամերգություն և օրհնության կարգ նորապսակներին։

Մեղրիի մարզամշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ երգ, պար, ազգային տոնն այս խորհրդանշող հարդարանք։ Ավանդույթի համաձայն՝ եկեղեցու բակում վառվեց կրակը, ապա դրա շուրջ մեկնարկվեց տոնակատարությունը։

Միջոցառմանը ներկա էր Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Համայնքապետարանը նորապսակների համար պատրաստել է փոքրիկ անակնկալ, որը կարող եք ստանալ՝ մոտենալով համայնքապետարանի վարչական շենք (ք. Մեղրի) և Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայր։

Աղբյուրը՝ Մեղրիի Համայնքապետարան

14:00 14.02.2020

Ամենաշատ ընթերցվածները