ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարեցրել են գազի արտահոսքը
11:00 17.02.2020

Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարեցրել են գազի արտահոսքը

Փետրվարի 15-ին, ժամը 21:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող «Վաս Գազ» գազալցակայանից «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել, որ կայանի բարձր ճնշման գազատար բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

11:00 17.02.2020

Ամենաշատ ընթերցվածները