ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երիտասարդ կինը հանկարծամահ է եղել
15:00 17.02.2020

Երիտասարդ կինը հանկարծամահ է եղել

Փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի Մարզային Վարչության Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն մասին, որ նույն օրը ժամը 14:40-ին «Գորիսի բժշկական» ՓԲԸ դիահերձարան է տեղափոխվել Բերձոր քաղաքի բնակչուհի, 1988թ.ծնված Ա. Մ.-ի դին:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Մ.-ն 2017թ-ից տառապում է «Թրոմբոֆոբյա» ախտորոշմամբ անբուժելի հիվանդությամբ, ով փետրվարի 14-ին ժամը 23:00-ի սահմաններում իր բնակարանում ինքնազգացողությունը կտրուկ վատթարանալու հետևանքով հանկարծամահ է եղել:

 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանություն

15:00 17.02.2020

Ամենաշատ ընթերցվածները