ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թիրախում ծխողներն են
11:00 18.02.2020

Թիրախում ծխողներն են

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկու տարի համառորեն պնդում է հակածխախոտային օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, և նախորդ շաբաթ, ի հեճուկս զինվորների մահացության ակնառու դեպքերի, Ազգային ժողովը լիաթոք քննարկում էր ծխելուց հնարավոր մահացությունների և դրանք կանխելուն ուղղված միջոցների հարցը: Այս ամենի մեջ ամենանողկալին այն է, որ կառավարությունը և Ազգային ժողովը ամեն ինչ անում են կրկին մոտավորապեսության սկզբունքների հիման վրա: Հարց․ ո՞րն է հակածխախոտային պայքարի մոլի ցանկությունը: Առաջին հայացքից թվում է, թե դրա հիմքում ընկած է քաղաքացիների առողջության հարցը: Սակայն ըստ Առողջության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների՝ հիվանդությունների 95 տոկոսը կախված է առողջ սնվելուց և առողջ ապրելակերպից:

Այլ խոսքերով ասած՝ եթե իմ հարևան Պողոսը օրական երեք անգամ վերմիշելի փլավ է ուտում և հետևաբար չի ստանում անհրաժեշտ վիտամինների ու սպիտակուցների քանակ, ապա նրա երգը երգված է, անկախ նրանից՝ ծխում է, թե՝ ոչ:

Իհարկե առողջապահության նախարարը չի կարող Նիկոլ Փաշինյանին ստիպել մեր երկրում թերսնվող մարդկանց ուտելիքի և թանկ սպորտային կյանքի ծախսերը վճարել: Ի՞նչ է պետք դրա համար անել, այո, պետք է գտնել շատ ավելի էժան թշնամի, որը ծխելու դեմ հակաքարոզչությունը կարող է լինել: Ինչն էլ հավեսով իմքայլականները անում են: Հորինում են իրենց համար արհեստական թշնամի, հետո շախով-շուխով լծվում են դրա ոչնչացմանը: 

Եվս մեկ ուշագրավ հետազոտություն․ ուրեմն ծխող-խմող մարդը, որը ղեկավար պաշտոնի է բազմած ու ամեն օր որոշումներ է կայացնում, ավելի երկար է ապրում, քան իր ենթակաները, որոնք միայն հրամաններ են կատարում: Սթրեսը իսկապես վտանգավոր բան է: Բայց դե Առողջության համաշխարհային կազմակերպությունն ո՞վ է որ մենք էլ մեր հեղափոխական մեթոդներից հրաժարվենք:

«Զանգեզուր պրես»

11:00 18.02.2020

Ամենաշատ ընթերցվածները