ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում հաղթել է իսպանական թիմի
17:00 19.02.2020

«Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում հաղթել է իսպանական թիմի

«Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում հաղթել է իսպանական թիմի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատալոնիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում մրցել և 4:1 հաշվով հաղթել է «Պարաֆրուժել»-ին: Գոլի հեղինակ դարձան Վարդան Պողոսյանը, Նարեկ Ասլանյանը, իսկ Անդրանիկ Քոչարյանը դուբլ ձևակերպեց:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:

Աղբյուր՝ armenpress.am

17:00 19.02.2020

Ամենաշատ ընթերցվածները