ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պետական պարգևներ են հանձնվել ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին
11:00 20.02.2020

Պետական պարգևներ են հանձնվել ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին

Չորրորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձնահյուսի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին:

Աղբյուր՝ lurer.com

11:00 20.02.2020

Ամենաշատ ընթերցվածները