ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված հուշ-ցերեկույթ
11:00 21.02.2020

Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Փետրվարի 20-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ ՀՀ նկարիչների միության անդամ, խեցեգործ, արվեստի և մշակույթի նվիրյալ, մեր հայրենակից՝ Հրանտ Բաղդագյուլյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, ընկերները, ինչպես նաև Գորիսի արվեստասեր հասարակությունը:
Իրենց ելույթներով հանդես եկան՝ քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, բանաստեղծ՝ Լևոն Սահակյանը, քանդակագործ՝ Միքայել Ղուկասյանը, գրականագետ՝ Սուրեն Վարդանյանը և Հրանտի հարազատները: Իսկ Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաները իրենց գեղեցիկ կատարումներով հիացրին բոլորին:
Ելույթ ունեցավ համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

11:00 21.02.2020

Ամենաշատ ընթերցվածները