ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ուհանում ավարտվել է ևս մեկ ժամանակավոր հիվանդանոցի կառուցումը
17:00 21.02.2020

Ուհանում ավարտվել է ևս մեկ ժամանակավոր հիվանդանոցի կառուցումը

Չինաստանի Ուհան նահանգում ավարտվել է կորոնավիրուսային հիվանդանոցի կառուցումը։ Առավելագույն քանակով մահճակալներ ունեցող հիվանդանոցը շուտով կսկսի հիվանդներ ընդունել։ Այս մասին գրում է ria.ru-ն։

Նոր ժամանակավոր հիվանդանոցը կոչվում է Ռիհայ: Հիվանդանոցի կառուցումն ու դրա ստուգումը ավարտվել են հինգշաբթի օրը: Ընդհանուր առմամբ, դրանում կա 3690 մահճակալ, այն ամենամեծն է այս տիպի հիվանդանոցների շարքում: Հոսպիտալը վերափոխվել և վերակառուցվել է չորս դատարկ գործարանների հիմքի վրա, որոնք զբաղեցնում էին ընդհանուր առմամբ 54 հազար քմ տարածք։

Հիվանդանոցն ունի ցնցուղներ, շարժական զուգարաններ և հանգստի գոտիներ, ներառյալ գրադարաններ, կինոթատրոններ և խորտկարան:
 

Աղբյուր` Panorama.am

17:00 21.02.2020

Ամենաշատ ընթերցվածները