ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
18:00 21.02.2020

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել Է, որ երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լիբանանի՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող քաղաքացուհին երկիր Է ժամանել ուրբաթ առավոտյան Իրանից մեկնած ինքնաթիռով: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Բեյրութի միջազգային օդանավակայանի աղբյուրը, նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց: Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան եւ Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից ութն ավարտվել Է մահով:
 
Աղբյուր՝ armenpress.am
18:00 21.02.2020

Ամենաշատ ընթերցվածները