ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 47-ի
15:00 24.02.2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 47-ի

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել Է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին՝ վկայակոչելով առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առողջապահության նախարարը (Սայիդ Նամակի) հայտնել Է, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուս, նրանցից 12-ը մահացել են»,-Աբասի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել Էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել Է 43-ի, ընդ որում՝ գրանցվել Էր ութ մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմի, Մարկազիի եւ Մազանդարանի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 24.02.2020

Ամենաշատ ընթերցվածները