ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը
10:30 25.02.2020

Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը

Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Լիճք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում (մոտ 50 խմ). ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ և  ճանապարհը դարձել է երկկողմանի անցանելի:

ՀՀ ԱԻՆ

10:30 25.02.2020

Ամենաշատ ընթերցվածները