ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
11:00 25.02.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Վահանավանք», «Սպանդարյան», «Բաղաբերդ 1», «Սարահարթ», «Զորավար Դավիթ Բեկ», «Լեռնագործ», «Կայարան», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Կենտրոն», «Գետափ», «Անդոկ», համատիրություններում փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Բաղաբերդ» համատիրությունում փետրվարի 20-ին 2 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը, մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:

Արփիկ, Կավարտ, Վաչագան, Աշոտավան, Լենհանքեր, Բեխ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Շղարշիկ թաղամասի վերևի հատվածում փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 2 ժամով, ճնշումը՝ թույլ, ներքևի հատվածում՝ շուրջօրյա, ճնշումը՝ թույլ։ Թաղամասում տեղի ունեցած վթարներից մեկը վերականգնվել է:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի ներքևի հատվածում փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, իսկ վերևի հատվածում ջուր չի եղել:

Սպանդարյանի 4-րդ նրբանցքի ներքևի հատվածներում փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, միջին և վերին հատվածներում՝ հատվածներում ջուր չի եղել:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

11:00 25.02.2020

Ամենաշատ ընթերցվածները