ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ուժի մեջ է մտել Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը
15:00 25.02.2020

Ուժի մեջ է մտել Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը

Ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Ըստ այդմ՝ երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն

 

1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝

աԻրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի ՀանրապետությունԸնդ որումթույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը,

բԻրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,

գԻրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

դԻրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,

եԻրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը.

 

2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«ե» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):

 

ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում կասկածելի ախտանիշեր որեւէ անձի մոտ չեն արձանագրվել։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 25.02.2020

Ամենաշատ ընթերցվածները