ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. գիշերային ցրտերը թուլանում են
15:00 27.02.2020

Եղանակը Հայաստանում. գիշերային ցրտերը թուլանում են

Փետրվարի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան՝ 3-8 մ/վ: Առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար 6-8 աստիճանով կբարձրանա:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1-3, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+5,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +8+11,  

Տավուշում գիշերը 0-5, ցերեկը՝ +11+15,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +10+12,

Արարատում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +13+16,

Արցախում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +12+17 (հովիտներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +18+21):

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 27.02.2020