ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը
14:00 27.02.2020

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով՝ Covid-2019-ով վարակվածության առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն՝ հատուկ ճեպազրույցի ընթացքում։
 
Վարակվածը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը նախօրեին Վրաստան է այցելել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Նա անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և որևէ մեկի հետ շփում չի ունեցել։
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ-Գրուզիա»-ն, նույն հիվանդանոցում բարձր ջերմությամբ 14 հիվանդ կա. նրանցից 11-ը Վրաստանի քաղաքացի են, մյուսները՝ Իրանի և Չինաստանի։
 
Բացի դրանից, փետրվարի 21-ին Իմերեթիի շրջանի Սաչխերե գյուղի հիվանդանոցային համալիրում կարանտինի մեջ են Չինաստանից վերադարձած Վրաստանի 34 քաղաքացի։
 
Աղբյուրը՝ «Արմենպրես»
14:00 27.02.2020