ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2020 թվականի տարեսկզբին ՃՏՊ-ների թիվն աճել է
18:00 27.02.2020

2020 թվականի տարեսկզբին ՃՏՊ-ների թիվն աճել է

«2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ գրանցվել է  34-ով ավելի ՃՏՊ. մահերի թիվը պակաս է 3-ով»,- այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների թիվը 59-ով ավելի է։

«Երևան քաղաքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37-ով պակասել են ՃՏՊ-ները, 2-ով պակասել են մահերը, և 68-ով էլ վիրավորները»,- ասաց Կարապետյանն, ապա հավելեց՝ բալային համակարգի ներդրումից հետո Երևան քաղաքում 2 ամսվա ընթացքում արդեն իսկ նկատվում է դրական միտում։

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ վիճակագրությունը մտահոգիչ է.
«2019 թվականին 2018-ի համեմատ շուրջ 358-ով ավելի ՃՏՊ է արձանագրվել։ Այս տենդենցը ուղղակի մտահոգիչ է»։

Աղբյուր` Panorama.am

18:00 27.02.2020