ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով
21:00 27.02.2020

«Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով

«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթը կորոնավիրուսի պատճառով  վտանգի տակ է:  korrespondent.net-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է AD կայքը: Նիդեռլանադացի վարակաբան Աբ Օստերհաուն նշել է, որ Ռոտերդամում երգի մրցույթի անցկացումը կարող է տեղափոխվի ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճատով:

Մասնագետի խոսքով, արժի քննարկել մրցույթի հետաձգման տարբերակը: Նաև հնարավոր է այն տարբերակը, որ միջոցառման անցկացման օրերին արդեն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լինի հսկողության տակ:

«Եվրատեսիլի» կանոնների համաձայն, արտակարգ իրավիճակների դեպքում քննարկվում են անցկացման հետ կապված տարբերակներ: Կազմակերպիչները կարող են սահմանափակել շոուի այցելուների քանակը կամ նույնիսկ այն անցկացնել դատարկ դահլիճներում:

«Եվրատեսիլի» կազմակեպիչները հայտնել են, որ հետևում են իրավիճակին և կգործեն ըստ հանգամանքների:

Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում: Կմասնակցի 41 երկրի ներկայացուցիչ:  «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Աթենա Մանուկյանը՝ կատարելով «Chains On You» երգը: 

Աղբյուր` Panorama.am

21:00 27.02.2020

Ամենաշատ ընթերցվածները